Իտալիա-Սլովենիա-Խորվաթիա-Հունգարիա-Սլովակիա-Ավստրիա-Չեխիա-Գերմանիա-Իտալիա

Տեղավորում՝ 3* աստղանի հյուրանոցում՝ երկտեղանի համարում։ Արժեքը մեկ անձի համար է երկտեղանի համարում։

Արժեքը չի ներառում ավիատոմսը։

   
Գինը ներառում է
3 աստղանի հյուրանոց նախաճաշով
Խմբային տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Տեղափոխումը հարմարավետ ավտոբուսով՝ ռուսախոս օգնականի ուղեկցությամբ
Էքսկուրսիա ռուսախոս գիդի ուղեկցությամբ Լյուբլյանայում, Բուդապեշտում, Վիեննայում, Պրահայում, Վենետիկում
Գինը չի ներառում
Թանգարանների մուտքի տոմսեր
Էքսկուրսիա Զագրեբում €60
Կանգ Շիոֆոկ քաղաքի Բալատոն լճի մոտ €20
Էքսկուրսիա կայսերական պալատական համալիր Հոֆբուրգում €35
«Գիշերային Վիեննա» էքսկուրսիա €30
Կրուիզ Դունայ գետով €28
Էքսկուրսիա Բրատիսլավայում €55
Նավակով զբոսանք Վլտավա գետով €14
Էքսկուրսիա Դրեզդենում €60
Էքսկուրսիա  Դրեզդենի պատկերասրահում €28
Էքսկուրսիա Կարլշտեյն և Կոնոպիշտե ամրոցներում €40
Կանգ և էքսկուրսիա Ինսբրուկ քաղաքում €20
Կանգ Ինսբրուկ քաղաքում առանց էքսկուրսիայի €10
Ականջակալներ շրջագայության ամբողջ ընթացքում €20
Զբոսաշրջային հարկեր հյուրանոցների ընդունարանում

 

Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։

Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։

 

1

Օր 1

Միլան

Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

2

Օր 2

Միլան

Նախաճաշ հյուրանոցում։ Օրվա առաջին կեսին ազատ օր Միլանում։ Մեկնում Վենետիկ։ Տեղավորում հյուրանոցում։ Ազատ ժամանակ։ Գիշերակաց հյուրանոցում։

3

Օր 3

Լյուբլյանա

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում քաղաք Լյուբլյանա։ Էքսկուրսիա քաղաքում, ազատ ժամանակ։ Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում։

4

Օր 4

Զագրեբ

Նախաճաշ հյուրանոցում։ Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա Խորվաթիայում: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում զարմանալիորեն միախառնվել են հինը և արդիականը: Քաղաքի կենտրոնը բաժանված է 2 մասի՝ վերին և ստորին: Վերին քաղաքը դեռևս պահպանում է միջնադարյան մթնոլորտը: Ստորին քաղաքը երկնաքերերով, լայն փողոցներով ժամանակակից մեգապոլիս է: Այն գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների իր այգիներով և սրճարաններով: Այս երկու տեղամասերը իրարից բաժանում է Իլիցան՝ Զագրեբի ամենաերկար փողոցը: Վերադարձ և գիշերակաց հյուրանոցում:

5

Օր 5

Բուդապեշտ

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Բուդապեշտ: Ճանապարհին լրացուցիչ կազմակերպվում է կանգ Շիոֆոկ քաղաքում գտնվող Բալատոն լճի մոտ: Շիոֆոկը ամենահայտնի հանգստավայրերից մեկն է, որի բազմաթիվ ավազե ափերը, հիասքանչ հունգարական ռեստորանները անմոռանալի տպավորություններ կթողնեն: Էքսկուրսիա Բուդապեշտում: Ազատ ժամանակ: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

6

Օր 6

Վիեննա

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Վիեննա: Էքսկուրսիա քաղաքի պատմական կենտրոնում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի կայսերական պալատական համալիր Հոֆբուրգ: Այս հսկայական ճարտարապետական համալիրը միավորում է 19 ամրոց և 18 շինություն՝ կառուցված տարբեր դարաշրջաններում և տարբեր ոճերով՝ բարոկկո, գոթիկ, վերածնունդ: Տեղավորում հյուրանոցում: Լրացուցիչ կազմակերպվում է «Գիշերային Վիեննա» էքսկուրսիա, որը հնարավորություն կտա վայելելու քաղաքի ամբողջ գեղեցկությունը: Գիշերակաց հյուրանոցում:

7

Օր 7

Վիեննա-Բրատիսլավա

Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ օր: Օրվա առաջին կեսին կազմակերպվում է լրացուցիչ էքսկուրսիա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Այս էքսկուրսիան բոլոր նրանց համար է, ովքեր ցանկություն ունեն տեսնելու տասնյակ հիասքանչ ամրոցներ, եկեղեցիներ, հուշարձաններ, լսելու առեղծվածային լեգենդներ, անցնելու թագավորների ճանապարհներով: Օրվա երկրորդ կեսին կազմակերպվում է լրացուցիչ կրուիզ Դունայ գետով: Վերադարձ և գիշերակաց հյուրանոցում:

8

Օր 8

Պրահա

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Պրահա: Էքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է նավակով զբոսանք Վլտավա գետով: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում։

9

Օր 9

 

Պրահա-Դրեզդեն

Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ օր Պրահայում կամ կազմակերպվում է լրացուցիչ էքսկուրսիա դեպի քաղաք Դրեզդեն: Դրեզդենը Գերմանիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որը դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից առաջ անվանում էին «Ֆլորենցիա Էլբայի վրա»: Զբոսանք քաղաքի փողոցներով: Նաև լրացուցիչ կարելի է այցելել հայտնի Դրեզդենի պատկերասրահ: Ազատ ժամանակ: Վերադարձ և գիշերակաց հյուրանոցում:

10

Օր 10

Պրահա

Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ օր կամ  օրվա առաջին կեսին լրացուցիչ էքսկուրսիա դեպի միջնադարյան Կարլշտեյն և Կոնոպիշտե ամրոցներ: Կարլշտեյն ամրոցը համարվում է Չեխիայի ամենագեղեցիկ և ամենաշատ այցելվող ամրոցներից մեկը: Այն կառուցվել է 1365թ. չեխ թագավոր Կառլ 4-րդի կողմից թագավորական սուրբ մասունքները պահելու համար: Կոնոպիշտեն գեղեցիկ և հսկայական ամրոց է՝ կառուցված 12-րդ դարում ֆրանսիական ամրոցների նմանությամբ: Վերադարձ Պրահա: Գիշերակաց հյուրանոցում:

11

Օր 11

Զալցբուրգ-Ինսբրուկ

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում քաղաք Ինսբրուկ: Ճանապարհին խմբի ցանկության դեպքում էքսկուրսիա Զալցբուրգ քաղաքում: Այս հնագույն քաղաքը ապշեցնում է իր նեղ փողոցներով, գեղատեսիլ բնությամբ և մեծ քանակությամբ տեսարժան վայրերով: Տեղավորում Ինսբրուկ քաղաքի հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:

12

Օր 12

Վենետիկ-Միլան

Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում Վենետիկ: Էքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանակ: Մեկնում Միլան: Տեղավորում Միլանի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

13

Օր 13

Միլան

Նախաճաշ հյուրանոցում։ Խմբային տեղափոխում դեպի օդանավակայան:

Տուրի Գնահատականներ

Առայժմ գնահատականներ չկան։

Գնահատել

Գնահատական