Հռոմ-Նեապոլ-Սորենտո-Կապրի-Բարի-Ամալֆի-Պոզիտանո-Պոմպեյ

Արժեքը չի ներառում ավիատոմսը։

   
Գինը ներառում է
Տեղավորում 3 աստղանի հյուրանոցում
Նախաճաշ
Խմբային տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Տեղափոխումը հարմարավետ ավտոբուսով ռուսախոս օգնականի ուղեկցությամբ
Էքսկուրսիա ռուսախոս գիդի ուղեկցությամբ Հռոմում, Վատիկանում, Նեապոլում, Պոմպեյում, Կապրի կղզում
Այցելություն Սորենտո խմբի ուղեկցորդի հետ
«Լիմոնչելո» լիկյորի համտեսում Սորենտոյում
Գինը չի ներառում
Թանգարանների մուտքի տոմսեր
Տուրիստական հարկեր հյուրանոցներում
Էքսկուրսիա «Գիշերային Հռոմ» €25
Վատիկանի թանգարանների մուտքի տոմսեր €30
Ընթրիք թատրոն-ռեստորանում €47
էքսկուրսիա Բարիում €65
էքսկուրսիա դեպի Ամալֆի/Պոզիտանո €50
Սորենտո-Կապրի-Սորենտո նավի տոմս €42
Ականջակալներ շրջագայության ամբողջ ընթացքում €15

 

Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։

Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։

 

1

Օր 1

Հռոմ

Ժամանում Հռոմի օդանավակայան և դիմավորում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղափոխում և տեղավորում Հռոմի հյուրանոցում: Ազատ ժամանակ: Երեկոյան լրացուցիչ կազմակերպվում է «Գիշերային Հռոմ» էքսկուրսիա: Գիշերակաց հյուրանոցում:

2

Օր 2

Վատիկան

Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա Վատիկանի թանգարանում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Այնուհետև էքսկուրսիա Հռոմում: Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում լրացուցիչ հնարավոր է կազմակերպել ընթրիք թատրոն-ռեստորանում: Գիշերակաց հյուրանոցում:

3

Օր 3

Նեապոլ- Սորենտո

Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Նեապոլ՝ քաղաք-նավահանգիստ, դասական պիցցայի հայրենիք: Էքսկուրսիա քաղաքում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Մեկնում Սորենտո՝ ամալֆիական ափի մարգարիտ: Այս քաղաքում ապրել և ստեղծագործել է հայտնի գրող Մաքսիմ Գորկին, իսկ հայտնի ռուս նկարիչ Սիլվեստր Շեդրինը իր կյանքի վերջին տարիները այստեղ անցկացնելով է իր կտավներում պատկերել Սորենտոյի տեսարժան վայրերը: Զբոսանք Սորենտոյում ռուսախոս ուղեկցորդի հետ և հայտնի «Լիմոնչելո» լիկյորի համտեսում: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

4

Օր 4

Կապրի

Նախաճաշ հուրանոցում: Նավով ուղևորություն դեպի Կապրի կղզի (տոմսերը հավելյալ վճարվում են տեղում): Ազատ ժամանակ կամ ցանկության դեպքում կազմակերպվում է նավով զբոսանք Կապրի կղզու ափի երկայնքով: Նավով վերադարձ Սորենտո: Գիշերակաց հյուրանոցում:

5

Օր 5

Բարի

Նախաճաշ հուրանոցում: Ազատ ժամանակ կամ ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Բարի, քաղաք, որտեղ պահվում է Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքը: Գիշերակաց հյուրանոցում:

6

Օր 6

Ամալֆի-Պոզիտանո

Նախաճաշ հուրանոցում: Ազատ ժամանակ կամ ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Ամալֆի/Պոզիտանո: Զբոսանք Ամալֆիում ռուսախոս գիդի ուղեկցությամբ:
Պոզիտանոն լի է տեսարժան վայրերով, սակայն հատուկ հետաքրքրություն է առաջացնում 13-րդ դարի հռոմեական Սանտա Մարիա Ասունտա եկեղեցին: Գիշերակաց հյուրանոցում:

7

Օր 7

Պոմպեյ

Նախաճաշ հուրանոցում: Ազատ ժամանակ: Մեկնում Պոմպեյ՝ հին հռոմեական քաղաք, ներկայումս թանգարան բաց երկնքի տակ: Էքսկուրսիա քաղաքում: Մեկնում Հռոմ: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

8

Օր 8

Նախաճաշ հուրանոցում: Տեղափոխում Հռոմի օդանավակայան: