Հռոմ-(Նեապոլ, Պոմպեյ)-Ֆլորենցիա-Մոնտեկատինի-Տերմե-(Պիզա)-(Սիենա-Սան Ջիմինյանո)-Բոլոնյա-Վենետիկ-Րիմինի-Սան Մարինո-Հռոմ

Տեղավորում՝ 3* աստղանի հյուրանոցում՝ երկտեղանի համարում։ Արժեքը մեկ անձի համար է երկտեղանի համարում։

Արժեքը չի ներառում ավիատոմսը։

   
Գինը ներառում է
3 աստղանի հյուրանոց նախաճաշով
Խմբային տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Տեղափոխումը հարմարավետ ավտոբուսով՝ ռուսախոս օգնականի ուղեկցությամբ
Էքսկուրսիա ռուսախոս գիդի ուղեկցությամբ Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում, Վատիկանում
 Զբոսանք խմբի ուղեկցորդի հետ Բոլոնյայում և Սան Մարինոյում
Գինը չի ներառում
Թանգարանների մուտքի տոմսեր
Էքսկուրսիա «Գիշերային Հռոմ» €30
Էքսկուրսիա Նեապոլ-Պոմպեյ €65
Էքսկուրսիա Սիենայում և Սան Ջիմինյանոյում €60
Պոմպեյի մուտքի տոմս €13
Վատիկանի թանգարանների մուտքի տոմսեր (մուտքը առանց հերթի) €30
Էքսկուրսիա դեպի Պիզա €45
Էքսկուրսիա Ուֆիցցի պատկերասրահում (ներառյալ մուտքի տոմսը) €43
Մոտորանավակ Մեծ ջրանցքով անցնելու համար €30
Մոտորանավակ Ջուդեկա ջրանցքով անցնելու համար €15
Ականջակալներ շրջագայության ամբողջ ընթացքում €15
Զբոսաշրջային հարկեր հյուրանոցների ընդունարանում

 

Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։

Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։

1

Օր 1

Հռոմ

Ժամանում Հռոմի օդանավակայան: Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

2

Օր 2

Հռոմ

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Ցանկացողների համար կազմկերպվում է այց դեպի աութլետ: Գիշերակաց հյուրանոցում:

3

Օր 3

Հռոմ

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Գիշերակաց հյուրանոցում:

4

Օր 4

Հռոմ

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա անտիկ աշխարհի մայրաքաղաք Հռոմում: Էքսկուրսիայի ընթացքում կտեսնեք Պիացցա Նավոնան, Պանթեոնը, Պիացցա Վենեցիան, Կոլիզեումը, Հռոմեական Ֆորումը: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար լրացուցիչ կազմկերպվում է «Գիշերային Հռոմ» էքսկուրսիա: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:

5

Օր 5

Հռոմ

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Կազմկերպվում է հավելյալ էքսկուրսիա դեպի Նեապոլ-Պոմպեյ: Հսկայական Պոմպեյ քաղաքը անմոռանալի տպավորություններ կթողնի Ձեր վրա՝ Ձեզ տեղափոխելով Հին Հռոմի դարաշրջան: Նեապոլը դրախտ է գուրմանների համար, այստեղ կարելի է փորձել ամենաթարմ ծովամթերքները: Նեապոլը նաև ամենաիսկական պիցցա Մարգարիտայի հայրենիքն է, որը պատրաստվում է փայտի վառարաններում: Գիշերակաց Հռոմի հյուրանոցում:

6

Օր 6

Հռոմ-Ֆլորենցիա

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Վատիկանի թանգարաններում ռուսախոս գիդի ուղեկցությամբ:  Մեկնում Ֆլորենցիա: Ֆլորենցիան ամենագեղեցիկ և ամենախոշոր իտալական քաղաքներից է, Վերածննդի հայրենիք: Այստեղ ապրել և ստեղածագործել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Դանթեն, Միքելանջելոն և այլք: Էքսկուրսիա Ֆլորենցիայի պատմական հատվածում, որտեղ կարող եք տեսնել Սինյորիի հրապարակը, Պալացցո Վեկկիոն, Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարը, Սանտա Կրոչե բազիլիկը՝ աշխարհին հայտնի ֆլորենտացիներ Միքելանջելոյի, Մաքիավելիի, Գալիլեյի տապաններով: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա Ուֆֆիցի պատկերասրահում: Տեղավորում և գիշերակաց Մոնտեկատինիի հյուրանոցում:

7

Օր 7

Ֆլորենցիա-(Սիենա-Սան Ջիմինյանո)

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինիում կամ ցանկության դեպքում լրացուցիչ էքսկուրսիա քաղաք Սիենայում և Սան Ջիմինյանոյում՝ բազմադարյան պատմությամբ գեղեցիկ քաղաքներում: Շատերը Սիենան համարում են ամենագրավիչ վայրը Տոսկանայում՝ կառուցված երեք բլրի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սան Ջիմինյանոն պահպանում է որպես տոսկանական ճարտարապետության մարգարիտ: 11-13-րդ դարերի 72 աշտարակներից պահպանվել են միայն 15-ը, որոնք խորհրդանշում են այստեղ ապրած ընտանիքների հզորությունն ու հարստությունը: Եվ հենց դրանք էլ մագնիսի նման ձգում են ամբողջ աշխարհի միլիոնավոր տուրիստների: Վերադարձ Մոնտեկատինիի հյուրանոց: Գիշերակաց հյուրանոցում:

8

Օր 8

Ֆլորենցիա-(Պիզա)-Բոլոնյա

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինիում: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Պիզա:  Օրվա երկրորդ կեսին մեկնում Բոլոնյա: Զբոսանք քաղաքում խմբի ուղեկցորդի հետ:  Ազատ ժամանակ: Տեղավորում Էմիլիա Ռոմանիա մարզի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

9

Օր 9

Վենետիկ

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Վենետիկ: Էքսկուրսիա Վենետիկում՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, որտեղ կտեսնեք Սուրբ Մարկոսի հրապարակը, Սուրբ Մարկոսի տաճարը, Կամպանիլեն՝ Վենետիկի ամենաբարձր կառույցը: Այց ապակու արտադրամաս, վարպետի աշխատանքին հետևելու, ինչպես նաև իսկական վենետիկյան ապակի ձեռք բերելու հնարավորություն: Եվ, իհարկե, Վենետիկի էկզոտիկ փոխադրամիջոցով՝ գոնդոլայով, նավարկություն, որի ընթացքում հնարավոր է տեսնել Վենետիկի հեռավոր անցյալը: Տեղափոխում և տեղավորում Ադրիատիկ ծովի ափին գտնվող Րիմինի քաղաքի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

10

Օր 10

Րիմինի-Սան Մարինո

Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Սան Մարինո՝ աշխարհի ամենագեղեցիկ պետություններից մեկը: Իտալական գինու համտեսում: Ազատ ժամանակ: Վերադարձ հյուրանոց: Ամռանը Ադրիատիկ ծովում լողալու հրաշալի հնարավորություն է ընձեռնվում: Գիշերակաց հյուրանոցում:

11

Օր 11

Ազատ օր (ծովային հանգիստ)

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Օդիսեի մերձափնյա հյուրանոց: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

12

Օր 12

Ազատ օր (ծովային հանգիստ)

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Գիշերակաց հյուրանոցում:

13

Օր 13

Ազատ օր (ծովային հանգիստ)

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Գիշերակաց հյուրանոցում:

14

Օր 14

Ազատ օր (ծովային հանգիստ)

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Գիշերակաց հյուրանոցում:

15

Օր 15

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:

Տուրի Գնահատականներ

Առայժմ գնահատականներ չկան։

Գնահատել

Գնահատական