Ցյուրիխ-Լյուցեռն-Շտայն Ամ Ռայն-Ռեյնֆելդեն-Կոլմար-Բազել-Ինթերլեյքն-Բեռն-Ֆրիբուրգ-Գրյուեր-Մոնտրե-Ժնև-Ցյուրիխ
Տեղավորում՝ 3* աստղանի հյուրանոցի երկտեղանի համարում։ Արժեքը մեկ անձի համար է երկտեղանի համարում։
Արժեքը չի ներառում ավիատոմսը։
Գինը ներառում է |
|
||||||||||||||||
Գինը չի ներառում |
|
Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։
Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։
Օր 1
Ժամանում Ցյուրիխի օդանավակայան: Հանդիպում ռուսախոս ուղեկցորդի հետ: Էքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանակ: Տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց Ցյուրիխի մերձակայքի հյուրանոցում:
Օր 2
Ցյուրիխ-Շտայն Ամ Ռայն-Լյուցեռն
Նախաճաշ հյուրանոցում: Oրվա առաջին կեսին լրացուցիչ ուղևորություն դեպի Հռենոսի ջրվեժ և հեքիաթային քաղաք Շտայն Ամ Ռայն՝ տեղակայված Հռենոս գետի ափին: Օրվա երկրորդ կեսին լրացուցիչ կազմակերպվում է ուղևորություն դեպի Լյուցեռն: Էքսկուրսիա Լյուցեռնի պատմական մասում՝ հայտնի իր փայտե կամուրջներով: Ազատ ժամանակ: Վերադարձ և գիշերակաց Ցյուրիխի հյուրանոցում:
Օր 3
Բազել-Ռեյնֆելդեն
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Բազել: Ազատ ժամանակ քաղաքում: Մեկնում Ռեյնֆելդեն: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ փոքրիկ հեքիաթային քաղաք Ռեյնֆելդենում, որը գտնվում է Գերմանիայի սահմանին մոտ: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 4
Կոլմար
Նախաճաշ հյուրանոցում: Լրացուցիչ էքսկուրսիա Կոլմար քաղաքում (Ֆրանսիա): Քաղաքը հայտնի է գեղեցիկ պահպանված հին միջնադարյան թաղամասերով: «Փոքրիկ Վենետիկ» թաղամասը կհիշեցնի այն ժամանակների մասին, երբ քաղաքում զարգանում էր արհեստը և ծաղկող ծառերը իսկական դրախտ էին նկարիչների համար: Այստեղ է ստեղծագործել Մարտին Շոնհաուերը՝ «Մադոննան վարդերի այգում» հայտնի նկարի հեղինակը: Էքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանակ: Վերադարձ հյուրանոց:
Օր 5
Ինթերլեյքն-Բեռն
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Մեկնում Ինթերլեյքն: Շվեյցարիայի հենց սրտում գտնվող փոքրիկ Ինթերլեյքնը կարծես կամրջակ լինի Թունի և Բրիենզի լճերի միջև: Այստեղից էլ ստացել է իր անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «միջլճային»: Ազատ ժամանակ: Մեկնում Բեռն: Զբոսանք քաղաքի կենտրոնում, որտեղ կարող եք տեսնել երկրի ամենաբարձր տաճարը, ժամացույցով աշտարակը (Ցիտգլոգե): Բեռնը գտնվում է տարբեր մշակույթների հատման կետում: Այն, լինելով ծագումով գերմանական, պահպանել է եվրոպական մշակույթի ազդեցությունը: Բեռնի մասին կարելի է խոսել ինչպես քաղաք-թանգարանի, միևնույն ժամանակ այն ակտիվ քաղաքական կյանքով ապրող քաղաք է: 1848 թվականից Բեռնը Շվեյցարիայի մայրաքաղաքն է, և այստեղ գտնվում են գրեթե բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Տեղավորում Բեռնի հյուրանոցում: Գիշերակաց:
Օր 6
Ֆրիբուրգ-Գրյուեր
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ֆրիբուրգ: 1157թ. հիմնված քաղաքը գրավում է բազմաթիվ տուրիստների շնորհիվ իր գեղեցիկ պահպանված միջնադարյան գոթական ճարտարապետության: Ազատ ժամանակ քաղաքի կենտրոնում: Մեկնում Գրյուեր: Զբոսանք քաղաքում խմբի ուղեկցորդի հետ: Միջնադարյան քաղաք Գրյուերը Գրյուերյան կոմսության մայրաքաղաքն է: Անունը ծագել է կռունկ թռչունից, որը զարդարել է Գրյուեր Ռուդոլֆ 3-րդ կոմսի գերբը: Քաղաքը հայտնի է իր գեղեցիկ տներով, հուշանվերների խանութներով, ռեստորաններով, որտեղ կարող եք համտեսել հայտնի ֆոնդյուն: Մեկնում Ժնևի մերձակայք: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց:
Օր 7
Ժնև
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում Ժնև: Էքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ ուղևորություն դեպի Մոնտրե քաղաք: Մեղմ կլիմայի և հարմար դիրքի շնորհիվ այն ամենահայտնի հանգստավայրերից է, հավերժական տոնի քաղաք: Ազատ ժամանակ: Մեկնում Շիլյոնի ամրոց, որը Շվեյցարիայի ամենահայտնի ամրոցներից մեկն է: 11-րդ դարում ամրոցի տեղում մի բերդ է եղել, որը Իտալիա տանող կարևոր առևտրային ճանապարհ էր: Այց շոկոլադի գործարան, որտեղ հնարավոր է տեսնել հայտնի շվեյցարական շոկոլադի արտադրությունը, ինչպես նաև համտեսել և գնել այն գործարանային գնով: Մեկնում Ցյուրիխ: Տեղավորում հյուրանոցում և գիշերակաց:
Օր 8
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:
Տուրի Գնահատականներ
Առայժմ գնահատականներ չկան։
Գնահատել