Վայելեք Պորտուգալիայի ողջ հմայքը։

8 օր / 7 գիշեր 4**** աստղանի հյուրանոցում՝ ներառյալ նախաճաշ։

Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արժեքը չի ներառում ավիատոմսը։ Արժեքը՝ մեկ անձի համար երկտեղանոց համարում։

    

1

Օր 1

Տեղափոխում և տեղավորում Լիսաբոնի հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար հավելյալ վճարի դեպում (1 անձը 35 եվրո) «Լիսաբոն Լյուքս» էքսկուրսիա: Հիասքանչ Լիսաբոնի պատմական հատվածի, Սե տաճարի, սբ. Գեորգի ամրոցի, Սանտա Ժուշտայի, Առևտրի հարապարակի, Ռոսիո երկաթուղային կայարանի դիտում:

2

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Սինտրայում: Միջնադարյան հեքիաթային քաղաքը մինչ օրս պահպանել է իր հմայքը և արժանացել «Պորտուգալիայի մարգարիտ» անվանմանը: Սինտրան գեղեցիկ այգիների և պալատների, հեքիաթային ամրոցների քաղաք է: Քաղաքի կենտրոնի դիտում, էքսկուրսիա Կինտա դա Ռեգալեյրա կալվածքում: Այց Պենա թագավորական պալատ, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ և Պորտուգալիայի 7 հրաշալիքներից մեկը: Ուղևորություն դեպի Եվրոպա մայրցամաքի արևմտյան մաս՝  Ռոկայի հրվանդան: Էքսկուրսիայի երթուղին անցնում է հայտնի Քաշքայշ և Էշտորիլ կուրորտներով: Այստեղ գտնվում են գեղեցիկ վիլլաներ, շքեղ հյուրանոցներ լավագույն ափերով, գոլֆի դաշտեր, Եվրոպայի ամենահայտնի խաղատներից մեկը և հայտնի Ֆորմուլա 1 մայրուղին: Այս ամբողջ շքեղությունը գրավում է տարբեր երկրների միլիոնավոր տուրիստներին:

3

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար հավելյալ վճարի դեպում էքսկուրսիա Պորտոյում (1 անձը 110 եվրո ներառյալ ճաշի գինը, վերադարձ Լիսաբոն գնացքով կամ ավտոբուսով): Էքսկուրսիայի ընթացքում այց ամենահայտնի գինիների մառաններ և լավագույն գինիների համտեսում: Հնարավոր կլինի նաև գնել գինի բավականին մատչելի գնով: Դորու գետով կրուիզի ընթացքում (վճարվում է տեղում 12.5 եվրո) նավը անցնում է կամուրջների տակով, որոնցից յուրաքանչյուրը շատ յուրահատուկ է: Դրանցից մեկը կառուցել է հայտնի Էյֆելը: Պորտոյում էքսկուրսիան կօգնի շատ հետաքրքիր բաներ իմանալ Պորտուգալիայի հյուսիսային քաղաքի մասին:

4

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար հավելյալ վճարի դեպում էքսկուրսիա դեպի Լիսաբոնի Թագավորական պալատներ և հեքիաթային Ազենաշ Դու Մար գյուղ (1 անձը 90 եվրո), որտեղ մարդիկ ապրում են ժայռերի վրա:

5

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Լիսաբոնի պատմական հատվածում տրամվայով և գնացքով (տրամվայի և գնացքի գները ներառված են արժեքի մեջ): Էքսկուրսիա Էքսպո թաղամասում, Օկեանարիում այցելելու հնարավորություն:

6

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում: Այց փոքրիկ քաղաք Էրիսեյրա: Օվկիանոսի ափին հարմար տեղակայված քաղաքը դարեր շարունակ եղել է ձկնորսության հայտնի կենտրոն: Էքսկուրսիա մերձափնյա մասում, տեղական կենցաղի հետ ծանոթացում: Այց Ժոզե Ֆրանկու գյուղ, որը կարելի է անվանել թանգարան բաց երկնքի տակ: Այն հիմնել է կավագործ Ժոզե Ֆրանկուն հնագույն ամրոցի, եկեղեցու և ջրաղացի շուրջ: Գյուղում կարելի է ուտել տեղական համեղ հաց և նրբերշիկ, խմել տեղական գինի: էքսկուրսիա Մաֆրա քաղաքում, որտեղ գտնվում է հսկայական մենաստանային համալիր: Էքսկուրսիա Լիսաբոնում, որտեղ կտեսնեք Անկախության պողոտան, Առևտրի հարապարակը, Վերակառուցողների հրապարակը, գեղեցիկ շատրվաններով զարդարված Ռոսիու հրապարակը՝ հայտնի Դոնա Մարիա II Ազգային թատրոնով և Պեդրո IV թագավորի արձանով: Նաև կհիանաք Բելենում գտնվող Ժերոնիմուշ տաճարով: Այն համարվում է Պորտուգալիայի ամենատպավորիչ ճարտարապետական կառույցը:

7

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար հավելյալ վճարի դեպում (1 անձը 70 եվրո) զբոսանք Սետուբալում, այց Սան Ֆիլիպե ամրոց, կանգ Առաբիդա ազգային պարկում, ճաշ տիպիկ պորտուգալական պանդոկում և գինու համտեսում: Էքսկուրսիայի ընթացքում կտեսնեք նաև Վասկո դա Գամա և Ապրիլի 25 կամուրջները:

8

Օր 8

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Օբիդուշում: Կարմիր տանիքներով սպիտակ տները մեծ ազդեցություն են թողնում այցելուների վրա: Քաղաքում հանդիպում են բազմաթիվ փոքր եկեղեցիներ: Զբոսանք նեղ փողոցներով, հնագույն սբ. Մարիա եկեղեցու, արաբական ամրոցի դիտում: Միջնադարյան մենաստանի հետ ծանոթացում՝ կառուցված հին գոթական ոճով, որտեղ թաղված են Բուրգունդական դինաստիայի ներկայացուցիչները: «Լռության Մենաստանը» աչքի է ընկնում իր նրբագեղությամբ, այդ իսկ պատճառով թագավոր-պոետ Դինիշը այդքան շատ էր այն սիրում: Այնուհետև էքսկուրսիան շարունակվում է Բատալիայում, որտեղ գտնվում է Սանտա Մարիա դա Վիկտորիայի մենաստանը: Այն կառուցել է Ժոան I թագավորը ի հիշատակ 1385թ. իսպանացիների դեմ տարած հաղթանակի: Էքսկուրսիայի վերջում այց Նաբան գետի ափին գտնվող Տոմար քաղաք: 1160 թ. կառուցված Քրիստոսի վանքի դիտում, որը Պորտուգալիայի ամենամեծ կառույցներից մեկն է: Տեղափոխում օդանավակայան: