Բարսելոնա – Պենիսկոլա – Վալենսիա – Մադրիդ – Տոլեդո – Սարագոսա – Ֆիգեյրոս – Կոստա Բրավա – Բարսելոնա
Արժեքը չի ներառում ավիատոմսը։
Գինը ներառում է |
|
Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։
Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։
Օր 1
Բարսելոնա
Դիմավորում օդանավակայանում: Խմբային տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:
Օր 2
Բարսելոնա-Սարագոսա-Մադրիդ
Նախաճաշ: Էքսկուրսիա Բարսելոնայում, Անտոնիո Գաուդիի գլուխգործոցների դիտում (Սագրադա Ֆամիլիա տաճարը, Միլա և Բատլյո տները), ինչպես նաև Պասեո դե Գրացիայի, Կատալոնիայի հրապարակի, Մոնտժուիկ լեռան, Օլիմպիական գյուղի դիտում: Տեղափոխում Մադրիդ: Ճանապարհին կանգ և կարճ էքսկուրսիա Սարագոսայում: Ուշ գիշերակաց:
Օր 3
Մադրիդ-Տոլեդո
Նախաճաշ: Էքսկուրսիա Տոլեդոյում, հին կենտրոնի, Մայր Տաճարի դիտում: Ճաշ: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար հավելյալ վճարի դեպքում էքսկուրսիա դեպի Պրադո թանգարան, այցելություն ֆլամենկո շոու: Ընթրիք: Գիշերակաց:
Օր 4
Մադրիդ
Նախաճաշ: Էքսկուրսիա Իսպանիայի մայրաքաղաքում՝ Կոլոմբոսի և Իսպանիայի հրապարակի, Ռեկոլետաս և Կաստելյանո բուլվարների, Պասեո դել Պրադոյի, «Լաս Վենտաս» արենայի, Դեբոտ տաճարի, Սան Ֆրանցիսկո Գրանդեի, Ատոչի երկաթուղային կայարանի դիտում: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար հավելյալ վճարի դեպքում էքսկուրսիա դեպքի Էսկորիալ և «Ընկածների հովիտ», Թագավորական պալատ: Էքսկուրսիա Մադրիդում, Պուերտա դել Սոլի, Պլասա Մայորի և դե լա Վիլյայի, Օպերային թատրոնի, Պլասա Օրիենտեի, Սաբատինիի այգիների, Գրան Վիա փողոցի դիտում: Ընթրիք: Գիշերակաց:
Օր 5
Մադրիդ-Վալենսիա
Նախաճաշ: Տեղափոխում Վալենսիա՝ «Պաելլայի» և ցիտրուսների հայրենիք: Վալենսիայի և նրա պատմական կենտրոնի հետ ծանոթացում, և այցելություն «Ճենապակու քաղաք»՝ հայտնի Լլադրո գործարան, որտեղ ներկայացված են լավագույն ստեղծագործությունները և կոմպոզիցիաները, ինչպես նաև այնտեղ ցուցադրվում է նրանց ստեղծման գործընթացը: Գիշերակաց:
Օր 6
Պենիսկոլա- Կոստա Բրավա
Նախաճաշ: Տեղափոխում Կոստա Բրավա: Ճանապարհին կանգ և այց դեպի Պենիսկոլա՝ միջնադարյան քաղաք հայտնի իր Պապա Լունա ամրոցով: Տեղավորում Լլորետ դե Մարի հյուրանոցում: Ընթրիք: Երեկոյան զբոսանք Լլորետ դե Մարում: Գիշերակաց:
Օր 7
Ֆիգեյրոս-գինու համտեսում
Նախաճաշ: Այց աշխարհում ամենահայտնի կատալոնացու, ամենահարուստ նկարչի հայրենիք: Ֆիգեյրոսում էքսկուրսիա Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանում, կանգ միջնադարյան քաղաք Խիրոնայում: Ճաշ: Իսպանական գինիների համտեսում: Ընթրիք: Գիշերակաց:
Օր 8
Նախաճաշ: Տեղափոխում օդանավակայան: