Միլան-Ստրասբուրգ-Փարիզ-Բրյուսել-Ամստերդամ-(Վոլենդամ)-Ֆրանկֆուրտ-Մյունխեն-Վերոնա-(Վենետիկ)-Միլան
Տեղավորում՝ 3* աստղանի հյուրանոցում՝ երկտեղանի համարում։ Արժեքը մեկ անձի համար է երկտեղանի համարում։
Արժեքը չի ներառում ավիատոմսը։
Գինը ներառում է |
|
||||||||||||||||||||||||||||||||||
Գինը չի ներառում |
|
Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։
Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։
Օր 1
Միլան (շաբաթ)
Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 2
Միլան
Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնում ռուսախոս գիդի ուղեկցությամբ, Մայր Տաճարի, Սֆորցեսկո ամրոցի, Լա Սկալա հայտնի թատրոնի, աշխարհահռչակ Վիկտոր Էմանուիլ 2-րդի պատկերասրահի դիտում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Իտալիայի ամենագեղեցիկ լճերից մեկը՝ Մաջորե լիճը, որը հայտնի է իր վեհ Բոռոմեո պալատով՝տեղակայված Իզոլա Բելլա կղզու վրա: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 3
Ստրասբուրգ
Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Ստրասբուրգ՝ «միացյալ Եվրոպայի մայրաքաղաք», անհավանական գեղեցիկ և լավ պահպանված հնագույն քաղաք: Ստրասբուրգի պատմական կենտրոնը տեղակայված է կղզու վրա՝ ձևավորված Իլ գետով, որը թափվում է Ռեյն գետի մեջ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ քաղաքում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 4
Փարիզ
Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Փարիզ: Ավտոբուսով էքսկուրսիա քաղաքում, որի ընթացքում կարող եք հիանալ Լուվրի, Փարիզի Աստվածամոր տաճարի և քաղաքի այլ տեսարժան վայրերի գեղեցկությամբ: Ազատ ժամանակ, ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր տաճարում և Լատինական թաղամասում: Տեղավորում հյուրանոցում: Լրացուցիչ կազմակերպվում է «Գիշերային Փարիզ» էքսկուրսիա: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 5
Փարիզ
Նախաճաշ հուրանոցում: Ազատ օր: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Վերսալ և Մոնմարտր, իսկ օրվա երկրորդ կեսին հավելյալ էքսկուրսիա հայտնի Լուվր թանգարանում: Վերադարձ հյուրանոց: Լրացուցիչ կազմակերպվում է այց դեպի Մուլեն Ռուժ կամ Լիդո կաբարե: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 6
Բրյուսել
Նախաճաշ հուրանոցում: Մեկնում Բրյուսել: Բրյուսելը Ֆլանդրիայի ֆրանկալեզու բնակչության կղզյակ է, նվաճողների նկատմամբ անհնազանդության պատմական սիմվոլ: Քաղաքը սրտաձև է կառուցվել: Բելգիայի թագավորության մայրաքաղաքում զբոսնելիս Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակում՝ Գրան Պլյասում, դուք կտեսնեք Ռատուշան, «Միզող տղայի» արձանը, որը դարձել է Բրյուսելի սիմվոլը, Սաբլոնի Տիրամոր եկեղեցին, Բրյուսելի մեկ այլ սիմվոլ Ատոմիումը: Տեղավորում Ամստերդամի մերձակայքի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 7
Ամստերդամ
Նախաճաշ հուրանոցում: Էքսկուրսիա քաղաքում: Այց Ադամանդի գործարան: Ցանկության դեպքում նավով զբոսանք Ամստերդամի ջրանցքներով: Վերադարձ և գիշերակաց հյուրանոցում:
Օր 8
(Վոլենդամ- Զաանսե Սխանս)
Նախաճաշ հուրանոցում: Ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա Վոլենդամ և Զաանսե-Սխանս քաղաքներում: 5 ջրաղաց գեղեցկացնում են Զաանի ափերը: Զաանսե-Սխանսը ազգային թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ մարդիկ ապրում են՝ պահպանելով դարերից եկած ավանդույթները, կրում են ազգային հագուստ ու կոշիկ, պատրաստում են պանիր ավանդական տեխնոլոգիաներով: Հրաշալի պահպանված կառույցները 17-18-րդ դարերի հոլանդական կյանքի վառ օրինակ են: Տները, նավաշինարանները, ջրաղացները տարեկան հարյուր հազարավոր տուրիստների են գրավում: Այսօր Վոլենդամը հայտնի է որպես ազգային տուրիստական կենտրոն, «իսկական Հոլանդիայի» սիմվոլ: Ամեն տարի այստեղ ավելի քան 2 միլիոն տուրիստ է այցելում՝ տեսնելու փոքրիկ ազգային տնակները, հին եկեղեցիները, գեղեցիկ ջրանցքները: Տեղափոխում Ֆրանկֆուրտ-նա-Մայնե: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 9
Ֆրանկֆուրտ-Մյունխեն
Նախաճաշ հուրանոցում: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն խմբի ուղեկցորդի հետ: Տեղափոխում Մյունխեն: Պատմական կենտրոնի ուսումնասիրություն Մյունխենում խմբի ուղեկցորդի հետ: Ազատ ժամանակ: Տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 10
(Նոյշվայնշտայն ամրոց)-Վերոնա
Նախաճաշ հուրանոցում: Մեկնում քաղաք Ֆյուսեն: Ազատ ժամանակ քաղաքում: Լրացուցիչ կազմակերպվում է այց դեպի Նոյշվայնշտայն ամրոց: Հրաշալի Նոյշվայնշտայն ամրոցը կարծես մի հեքիաթ-ամրոց է՝ տեղակայված Ալպերի ձյունե բարձունքների միջև: Ամրոցը՝ ամենաանսովոր կառույցներից մեկը, ավելի շատ երազանքի է նման քան իրականությանը: Ամրոցը հայտնի է ոչ միայն իր պատմությամբ, այլ նաև նրանով, որ այն դարձել է Ուոլթ Դիսնեյի «Քնած Գեղեցկուհի» մուլտֆիլմի ամրոցի նախատիպը: Մեկնում Վերոնա: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 11
Վերոնա-(Վենետիկ)
Նախաճաշ հուրանոցում: Ազատ ժամանակ Վերոնայի կենտրոնում: Լրացուցիչ կազմակերպվում է էքսկուրսիա քաղաք Վենեցիայում: Վերադարձ Միլան: Տեղավորում Միլանի մերձակայքի հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 12
Միլան
Նախաճաշ հուրանոցում: Տեղափոխում օդանավակայան:
Տուրի Գնահատականներ
Առայժմ գնահատականներ չկան։
Գնահատել