Հռոմ – Նեապոլ – Պոմպեյ – Մոնտեկատինի / Ֆլորենցիա – Րիմինի – Վենեցիա – Հռոմ
Տեղավորում՝ Հռոմ 2 + 2 գիշեր / Մոնտեկատինի կամ Ֆլորենցիա 1 գիշեր / Րիմինի շրջան 2 գիշեր
Արժեքը չի ներառում ավիատոմսը։
Գինը ներառում է |
|
||||||||||||||||||||||||||||||||||||||
Գինը չի ներառում |
|
Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։
*Ցուցահանդեսների և Կոնգրեսների ժամանակահատվածում, Ֆլորենցիայի կենտրոնում գիշերակացի համար վճարած տուրիստներին հնարավոր է տեղավորեն Մոնտեկատինիի 4 աստղանի հյուրանոցներում։
Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։
Օր 1
Ժամանում Հռոմի օդանավակայան: Հանդիպում ռուսախոս ուղեկցորդի հետ: Տեղափոխում «Հավերժ քաղաք» Հռոմ և տեղավորում Տրևի շատրվանից 5-8 կմ հեռավորության վրա գտնվող հյուրանոցում (հավելյալ վճարի դեպքում տեղավորումը հնարավոր է քաղաքի կենտրոնում): Ազատ ժամանակ: Ընթրիք ռեստորանում կամ ցանկացողների համար ընթրիք թատրոն-ռեստորանում (հավելյալ վճարի դեպքում): Գիշերակաց հյուրանոցում:
Օր 2
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար էքսկուրսիա դեպի Նեապոլ և Պոմպեյ ռուսախոս գիդի ուղեկցությամբ (հավելյալ վճարի դեպքում): Ընթրիք ռեստորանում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 3
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ֆլորենցիա՝ «իտալական վերածննդի հայրենիք»: Ճանապարհին կանգ Կիանտի շրջանում գինի և մրգեր համտեսելու համար: Ցանկացողների համար էքսկուրսիա Սիենայում ռուսախոս գիդի ուղեկցությամբ (հավելյալ վճարի դեպքում): Էքսկուրսիա Ֆլորենցիայում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Տեղափոխում Մոնտեկատինի: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 4
Նախաճաշ հյուրանոցում: Ցանկացողների համար էքսկուրսիա Պիզայում ռուսախոս գիդի ուղեկցությամբ (հավելյալ վճարի դեպքում): Տեղափոխում Ֆլորենցիա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է էքսկուրսիա Ուֆֆիցի պատկերասրահում կամ Պիտտիի պալատում ռուսախոս գիդի ուղեկցությամբ (հավելյալ վճարի դեպքում): Տեղափոխում Րիմինի: Տեղավորում հյուրանոցում: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 5
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Վենեցիա՝ «քաղաք ջրի վրա» (զբոսանքը Մեծ Ջրանցքով կամ Լա Ջուդեկա ջրանցքով հավելյալ են վճարվում): Էքսկուրսիա քաղաքում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Ազատ ժամանակ: Ցանկացողների համար էքսկուրսիա Դոժերի պալատում ռուսախոս գիդի ուղեկցությամբ (մուտքի տոմսերը լրացուցիչ են վճարվում) կամ գոնդոլայով զբոսանք Վենեցիայի ջրանցքներով (հավելյալ վճարի դեպքում): Վերադարձ հյուրանոց: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 6
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Հռոմ: Տեղավորում Տրևի շատրվանից 5-8 կմ հեռավորության վրա գտնվող հյուրանոցում: Էքսկուրսիա Հռոմում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Ազատ ժամանակ: Ընթրիք ռեստորանում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 7
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա Վատիկանի թանգարանում ռուսախոս գիդի ուղեկցությամբ: Ազատ ժամանակ: Ընթրիք ռեստորանում: Ցանկացողների համար «Գիշերային Հռոմ» էքսկուրսիա ռուսախոս գիդի ուղեկցությամբ (հավելյալ վճարի դեպքում): Գիշերակաց հյուրանոցում:
Օր 8
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Հռոմի օդանավակայան: