Բարսելոնա – Կոստա Բրավա – Ֆիգեյրոս (Սալվադոր Դալիի թանգարան) – Նիցցա – Կանն – Սան Ռեմո – Մոնակո

Արժեքը չի ներառում ավիատոմսը։

   
Գինը ներառում է
Գիշերակաց 3 աստղանի հյուրանոցներում
Նախաճաշ և ճաշ կամ ընթրիք
Տեղափոխումը հարմարավետ ավտոբուսով
Էքկուրսիաներ ռուսախոս գիդի ուղեկցությամբ
Իսպանական գինիների համտեսում
էքսկուրսիա Սանտա Կլոտիլդա այգիների մերձափնյա երկայնքով
Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանի մուտքի տոմս 
Օծանելիքների թանգարանի մուտքի տոմս

 

Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։
Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։

1

Օր 1

Բարսելոնա

Ժամանում Բարսելոնա: Դիմավորում, խմբային տեղափոխում և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

2

Օր 2

Բարսելոնա-Լլորետ դե Մար

Նախաճաշ: Էքսկուրսիա Բարսելոնայում, Անտոնիո Գաուդիի գլուխգործոցների, Պասեո դե Գրացիայի, Կատալոնիայի հրապարակի, Մոնտժուիկ լեռան, Օլիմպիական գյուղի, Գոթական թաղամասի դիտում: Տեղափոխում Կոստա Բրավա: Տեղավորում Լլորետ դե Մարի հյուրանոցում: Զբոսանք: Ընթրիք: Գիշերակաց:

3

Օր 3

Լլորետ դե Մար-Կոստա Բրավա

Նախաճաշ: Ազատ ժամանակ: Ճաշ: Ցանկացողների համար հավելյալ վճարի դեպքում էքսկուրսիա դեպի Մոնտսերատ լեռ (45եվրո): Ընթրիք: Գիշերակաց:

4

Օր 4

Լլորետ դե Մար-Ֆիգեյրոս-Նիցցա

Նախաճաշ: «Ողջույն, Կոստա Բրավա» էքսկուրսիա Սանտա Կլոտիլդա այգիների մերձափնյա երկայնքով, իսպանական գինիների համտեսում: Ճաշ: Մեկնում Ֆրանսիայի Լազուր ափ: Ճանապարհին էքսկուրսիա Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանում Ֆիգեյրոսում: Ուշ ժամանում Նիցցա, տեղավորում հյուրանոցում: Գիշերակաց:

5

Օր 5

Նիցցա-Կանն

Նախաճաշ: Էքսկուրսիա, Անգլիական լողափի, Սիմյե բլուրի, նավահանգստի, Վիլֆրանշ թերակղզու համայնապատկերի դիտում: Այց Օծանելիքների թանգարան՝ ֆրանսիական հայտնի բույրերով օծանելիքներ գնելու հնարավորությամբ: Էքսկուրսիա Անտիբ հրվանդանի, Ժուան դե լե Պենի երկայնքով, այցելություն Կանն՝ հայտնի իր «Պալատի մոտ Աստղեր» ծառուղիով: Գիշերակաց:

6

Օր 6

Սան Ռեմո-Մոնակո

Նախաճաշ: Մեկնում Իտալիա և էքսկուրսիա Սան Ռեմոյում՝ հայտնի իր փառատոններով և ծաղկի շուկաներով: Ազատ ժամանակ: Էքսկուրսիա Մոնակո պետությունում՝ հայտնի Մոնտե Կարլո խաղատնով, Մայր Տաճարով, Արքայական պալատով: Վերադարձ Նիցցա: Գիշերակաց:

7

Օր 7

Նիցցա-Կոստա Բրավա

Նախաճաշ: Մեկնում Իսպանիա, Լլորետ դե Մար: Ընթրիք: Գիշերակաց: (Հավելյալ վճարի դեպքում գիշերակացը և վերադարձի թռիչքը հնարավոր է կազմակերպել Նիցցայում):

8

Օր 8

Նախաճաշ: Տեղափոխում օդանավակայան: