Արժեքը չի ներառում ավիատոմսը։

Գինը ներառում է
Գիշերակաց 3 աստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշ)
Խմբային տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Էքսկուրսիա Պրահայում
Խմբային էքսկուրսիա Վիեննայում և Բուդապեշտում որակավորված ռուսախոս գիդերի ուղեկցությամբ
Գինը չի ներառում
Վլտավա գետով նավով զբոսանք և ընթրիք (3 ժամ) €35
էքսկուրսիա դեպի Նյուրնբերգ (14 ժամ) €55
Էքսկուրսիա դեպի Բեռլին (15 ժամ) €60
Ընրիք միջնադարյան Դետենիցե պանդոկում €50
Գարեջրային տուր (3 ժամ) €35

 

Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։

1

Օր 1

Դիմավորում Պրահայի օդանավակայանում, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում:

2

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում: 11:00 էքսկուրսիա Պրահայում (3 ժամ): Լրացուցիչ հնարավոր է կազմակերպել Վլտավա գետով նավով զբոսանք և ընթրիք:

3

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում: 12:00 ժամանում Ավստրիայի հրաշագեղ մայրաքաղաք Վիեննա: Երեքժամյա էքսկուրսիոն ծրագրի շրջանակներում կտեսնեք քաղաքի հիմնական տեսարժան վայրերը: Ազատ ժամանակ: 19:00 մեկնում Բուդապեշտ: Երեկոյան տեղավորում հյուրանոցում:

4

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում: 08:30 էքսկուրսիա Բուդապեշտում (3.5-4 ժամ), որը համարում են Կենտրոնական Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքը: Էքսկուրսիայից հետո կարող եք վայելել նավով զբոսանքը Դանուբ գետով, որի ընթացքում Ձեր առջև կբացվի հիանալի տեսարան (նավի տոմսը հավելյալ է վճարվում): Ազատ ժամանակ: 15:00 մեկնում Բուդապեշտից: Ժամանում Պրահա:

5

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է խմբային էքսկուրսիա դեպի Նյուրնբերգ գիդի ուղեկցությամբ: Առաջարկում ենք նաև գարեջրային տուր:

6

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Լրացուցիչ կազմակերպվում է խմբային էքսկուրսիա դեպի Բեռլին գիդի ուղեկցությամբ: Նաև առաջարկում ենք ընթրել միջնադարյան Դետենիցե պանդոկում:

7

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան: