Փարիզ-Ժևերնի-Ռուան- (Էտրետա)-Բրյուգգե-Բրյուսել-Ամստերդամ-(Վոլենդամ- Զաանսե Սխանս)-Անտվերպեն-Փարիզ-(Ֆոնտենբլո)

Տեղավորում՝ 3* աստղանի հյուրանոցում՝ երկտեղանի համարում։ Արժեքը մեկ անձի համար է երկտեղանի համարում։

Արժեքը չի ներառում ավիատոմսը։

   
Գինը ներառում է
3 աստղանի հյուրանոց նախաճաշով
Խմբային տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան
Էքսկուրսիա ռուսախոս լիցենզավորված գիդի հետ Փարիզում, Բրյուգգեում, Բրյուսելում և Ամստերդամում
Այցելություն Ժևերնի, Ռուան, Անտվերպեն ռուսախոս ուղեկցորդ-օգնականի հետ
 
Գինը չի ներառում
Թանգարանների մուտքի տոմսեր
Էքսկուրսիա «Գիշերային Փարիզ» €30
Էքսկուրսիա դեպի Ֆոնտենբլո (ներառյալ մուտքի տոմսը) €68
Ընթրիք և երեկոյան ծրագիր Մուլեն Ռուժ կաբարեում (գինը կախված է ընտրած երեկոյան ծրագրից)  –
Էքսկուրսիա Վոլենդամում  €65
Սենա գետով անցնելու նավի տոմս €13
Ամստերդամի ջրանցքներով անցնելու նավի տոմս €16
Էքսկուրսիա դեպի Մոնմարտր €35
Էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր Տաճարում €35
Մեկնում Էտրետա  €20
Էքսկուրսիա Լուվր թանգարանում գիդի ուղեկցությամբ (ներառյալ մուտքի տոմսը  €15) €55
Ականջակալ ամբողջ շաբաթվա համար €15
Զբոսաշրջային հարկեր հյուրանոցների ընդունարանում

 

Տեխնիկական պատճառներով երթուղին և օրակարգը կարող են փոփոխվել։

Տեխնիկական պատճառներով լրացուցիչ էքսկուրսիաները կարող են չեղարկվել։

1

Օր 1

Ժամանում Փարիզ: Դիմավորում օդանավակայանում ընկերության ներկայացուցչի հետ Europe Voyage ցուցատախտակով: Տեղավորում հյուրանոցում: Կազմակերպվում է լրացուցիչ էքսկուրսիա դեպի Մոնմարտր բնակավայր: Երեկոյան ժամերին ըստ ցանկության հնարավոր է այցելել քաղաքի ամենահայտնի կաբարեներից մեկը (Լիդո, Մուլեն Ռուժ, Քրեյզի Հորս): Ազատ ժամանակ: Գիշերակաց Փարիզի հյուրանոցում:

2

Օր 2

Փարիզ- (Ֆոնտենբլո)

Նախաճաշ հյուրանոցում: Առավոտյան կազմակերպվում է լրացուցիչ էքսկուրսիա դեպի Ֆոնտենբլո ապարանք, որը դարեր շարունակ եղել է Ֆրանսիայի թագավորների բնակավայրը: Էքսկուրսիա քաղաքում: Այց օծանելիքի գործարան՝ Ֆրագոնար: Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա «Գիշերային Փարիզ»: Գիշերակաց Փարիզի հյուրանոցում:

3

Օր 3

Փարիզ-Ժևերնի-(Էտրետա)-Ռուան

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ժևերնի: Այն փոքրիկ գեղատեսիլ վայր է Նորմանդիայում, Սենա գետի ափին, ընդամենը 540 բնակչությամբ: Աստեղ իր կյանքի երկրորդ կեսն է անցկացրել իմպրեսիոնզմի դպրոցի հիմնադիր, հայտնի նկարիչ Կլոդ Մոնեն: Դուք կտեսնեք կժերով աղբյուրը, որտեղ Մոնեն ստեղծել է իր մեծագույն արվեստի գործերը: Տեղափոխում Ռուան: Զբոսանք քաղաքում խմբի ուղեկցորդի հետ: Ճանապարհին ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել այց դեպի հայտնի քաղաք-հանգստավայր Էտրետա՝ տեղակայված Ատլանտյան օվկիանոսի ափին: Հենց այնտեղ են ծնվել իմպրեսիոնիստների ամենագեղեցիկ գլուխգործոցները: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

4

Օր 4

Բրյուգգե-Բրյուսել

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Բրյուգգե: Էքսկուրսիա քաղաքում: Ազատ ժամանակ: Տեղափոխում Բրյուսել: Էքսկուրսիա քաղաքում: Բրյուսելը Ֆլանդրիայի ֆրանկալեզու բնակչության կղզյակ է, նվաճողների նկատմամբ անհնազանդության պատմական սիմվոլ: Քաղաքը սրտաձև է կառուցվել: Բելգիայի թագավորության մայրաքաղաքում զբոսնելիս Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակում՝ Գրան Պլյասում, դուք կտեսնեք Ռատուշան, «Միզող տղայի» արձանը, որը դարձել է Բրյուսելի սիմվոլը, Սաբլոնի Տիրամոր եկեղեցին, Բրյուսելի մեկ այլ սիմվոլ Ատոմիումը: Ազատ ժամանակ: Գիշերակաց Բրյուսելի հյուրանոցում:

5

Օր 5

Ամստերդամ

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ամստերդամ: Էքսկուրսիա քաղաքում: Այց Ադամանդի գործարան: Ցանկության դեպքում նավով զբոսանք Ամստերդամի ջրանցքներով: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

6

Օր 6

(Վոլենդամ- Զաանսե Սխանս)-Անտվերպեն

Նախաճաշ հյուրանոցում: Ցանկության դեպքում կազմակերպվում է էքսկուրսիա Վոլենդամ և Զաանսե-Սխանս քաղաքներում: 5 ջրաղաց գեղեցկացնում են Զաանի ափերը: Զաանսե-Սխանսը ազգային թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ մարդիկ ապրում են՝ պահպանելով դարերից եկած ավանդույթները, կրում են ազգային հագուստ ու կոշիկ, պատրաստում են պանիր ավանդական տեխնոլոգիաներով: Հրաշալի պահպանված կառույցները 17-18-րդ դարերի հոլանդական կյանքի վառ օրինակ են: Տները, նավաշինարանները, ջրաղացները տարեկան հարյուր հազարավոր տուրիստների են գրավում: Այսօր Վոլենդամը հայտնի է որպես ազգային տուրիստական կենտրոն, «իսկական Հոլանդիայի» սիմվոլ: Ամեն տարի այստեղ ավելի քան 2 միլիոն տուրիստ է այցելում՝ տեսնելու փոքրիկ ազգային տնակները, հին եկեղեցիները, գեղեցիկ ջրանցքները: Տեղափոխում Անտվերպեն: Զբոսանք քաղաքում խմբի ուղեկցորդի հետ: Տեղավորում և գիշերակաց հյուրանոցում:

7

Օր 7

Փարիզ

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Փարիզ: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ցանկության դեպքում կազամակերպվում է էքսկուրսիա դեպի հայտնի Լուվր թանգարան: Լրացուցիչ էքսկուրսիա Փարիզի Աստվածամոր Տաճարում, Լատինական Թաղամասում: Գիշերակաց հյուրանոցում:

8

Օր 8

Փարիզ

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում օդանավակայան: